A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում,
🔹 մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի: