A
A
Ռուդոլֆ Գարբոյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Նա իր առաջին մեդալն է ապահովել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։
Աշխարհի բրոնզե մեդալակիրն Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զակարիի հետ մենամարտում բարձունքում էր ու ոչ մի շանս չտալով մրցակցին` շատ վստահ նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։