Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Play City-ի փակումը, ավտոմրցուղու շուրջ ստեղծված իրավիճակը (տեսանյութ)

Play City-ի ավտոմրցուղու փակվելուց հետո պատանի ավտոմրցարշավորդները, նրանց ծնողներն ու մարզիչները բարձրաձայնում են մարզումների շարունակականության խնդիրը։

Նրանց խոսքով՝ մրցուղին Հայաստանում այն եզակի վայրն էր, որտեղ մարզիկները կարող էին պատրաստվել միջազգային մրցումներին։ Ասուլիսի ընթացքում Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) հիմնադիր, «SH Racing»-ի համահիմնադիր Սիրական Համբարձումյանը և ավտոսպորտի մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացրին ՀՀ Քննչական կոմիտեին, Գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ԿԳՄՍ նախարարությանը հասցեագրված կոլեկտիվ դիմում-խնդիրը։

Նրանք տեղեկացրին, որ շուրջ 700 մարզիկներ այս պահի դրությամբ դադարեցրել են իրենց մարզումները, ինչը կարող է վատ անդրադառնալ նրանց սպորտային պատրաստվածության վրա։

Նրանց առաջարկն է ներդնել «ժամանակավոր սպորտային մուտքի ռեժիմ», որը հնարավորություն կտա շարունակել մարզումները՝ առանց քննչական գործողություններին խոչընդոտելու։

Համբարձումյանը նշեց նաև, որ իրենց խնդրանքն է ոչ միայն վերաբացել ավտոմրցուղին, այլև պետության աջակցությամբ հիմնադրել նոր, պրոֆեսիոնալ ավտոմրցուղի, որը մարզիկներին հնարավորություն կտա ավելի անվտանգ պայմաններում մարզվել, պատրաստվել միջազգային մրցաշարերին և զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։