Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk marutyan
A A
Հասարակություն

«Սանիթեքը» անհասկանալիորեն է հաղթել. Երևանի քաղաքապետ (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարությունում է, նիստերի դահլիճում ներկայացնում է քաղաքի աղբահանության հետ կապված խնդիրները, քաղաքապետարանի անելիքները։

«Ի սկզբանե նախատեսված էր որ Երեւան քաղաքում աղբահանություն պետք է կատարի երկու ընկերություն՝ 2014 թվականից, պետք է մասնակցեր նաեւ շվեդական մի ընկերություն։ Սակայն անհասկանալի բան տեղի ունեցավ եւ հաղթեց «Սանիթեքը»։ Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, քանի որ մեքենաները նոր էին։ Սակայն սխալ սպասարկման արդյունքում, եղավ այն վիճակը, որն այսօր ունենք»,-ասաց քաղաքապետը։

Մեր գործողությունները եւ մեր հարաբերությունները «Սանիթեքի» հետ բացարձակապես պայմանագրային է, իրենք ասում էին՝ ունեն բանավոր պայմանավորվածություններ, բայց մենք ասացինք, որ կներեք, մեզ հետ բանավոր պայմանավորվածություններ չի եղել եւ մեր հարաբերությունները բացառապես պայմանագրային են։  Այսօր մենք «Սանիթեքին» տուգանել ենք 13 մլն դրամով։

Քաղաքապետն ասաց,որ խնդիրը լուծելու համար դիմում են կառավարությանը, որպեսզի մեքենաներ ձեռք բերեն եւ աղբահանություն կազմակերպեն։

«Օր առաջ այս մեքենաները մեզ պետք են»,-ընդգծեց քաղաքապետը։