ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ ԿՈՄԱՅԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում մահացել է հայ 14-ամյա հայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Շառոյանը: Հունվարի սկզբին Ալեքսանդրը Նովոսիբիրսկում մասնակցել էր պատանեկան մրցաշարի, որտեղ հիանալի 2 հաղթանակ տոնել:
Այս ելույթներից հետո Շառոյանի ինքնազգացողությունը վատացել էր եւ նա կորցրել էր գիտակցությունը:
Պատանի մարզիկին տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ` Ալեքսանդրը հայտնվել էր կոմայի մեջ: 11-12 օր մնալով կոմայի մեջ` հայ բռնցքամարտիկը մահացել էր:
Թե որն է եղել մահվան պատճառը, առայժմ հանելուկ է: Մարզիկը մարզիչները այս կապակցությամբ որեւէ տեղեկություն չեն կարողացել տրամադրել: Նշվում է միայն, որ ռինգում Շառոյանը ուժեղ հարվածներ չի ստացել: Բացի այդ մրցումներից առաջ Ալեքսանդրը անցել էր բուժզննում, որի արդյունքում նրան թույլ էին տվել դուրս գալ ռինգ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Շառոյանի մահվան մասին տեղյակ չէին: Ֆեդերացիայում նշեցին, որ Հայաստանում Ալեքսանդր Շառոյան անուն ազգանունով բռնցքամարտիկ վերջին տարիներին չի մարզվել:
Իսկ Ռուսաստանում պատանի մարզիկների մահացությունների դեպքը հասավ 3-ի: Նախորդ տարի հոկտեմբերին մահացավ 19-ամյա հոկեյիտս Ալեքսեյ Չերեպանովը, իսկ ավելի ուշ 15-ամյա կարատեիստ Արտյոմ Կարատկովը: Վերջինս դարձյալ բնակվում էր Նովոսիբիրսկում: