A
A
ԱՐՈՆՅԱՆԻ 3-ՐԴ ՈՉ-ՈՔԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեեում ընթացքում «Կորուս-Չես-2009» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը վաստակեց հերթական կես միավորը: Հայ շախմատիստը սպիտակներով մրցում էր հոլանդացի Դանիել Ստելվագենի հետ:
Լեւոնը այս խաղում համարվում էր ֆավորիտ, սակայն մրցամարտը ավարտվեց ոչ-ոքի: Նախորդ 2 տուրերում եւս Արոնյանը վաստակել էր կեսական միավոր: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը նույնպես այս տուրի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մովսիսյանը սեւերով հանդիպել էր նորվեգացի Մագնուս Կառլսենին:
3-րդ տուրից հետո Արոնյանը 1.5 միավորով ընթանում է աղյուսակի միջնամասում: Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 2 միավոր: