Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՊԱՐՏՎԵՑ

Սպորտ

Այսօր, Մոսկվայում մեկնարկեց ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 2009թ. խաղարկությունը: ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների մասնակցությամբ մրցաշարին առաջին տուրում Երեւանի «Արարատը» 1:3 հաշվով զիջեց Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեին»:

Ղազախները հանդիպման ելքը վճռեցին առաջին կեսում` 3 անպատասխան գնդակ ուղարկելով հայկական թիմի դարպասը: 2-րդ կեսում արդեն «Ակտոբեն» ունենալով նման մեծ առացելություն պարզապես մարզում էր անցկացնում խաղադաշտում: Դա թույլ տվեց «Արարատին» դառնալ գոլի հեղինակ:

«Արարատի» անհաջողությունը անսպասելի չէր, քանի որ թիմը բավական թույլ կազմով է մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք: Ի դեպ, «Արարատը» իր առաջին հանդիպումը անցկացրեց Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ: Վաղը Կիրակոսյանի սաների մրցակիցը կլինի Ուզբեկստանի փոխչեմպիոն «Պախտակորը»: Վերջինս այսօր 1:1 հաշվով է ավարտել Կազանի «Ռուբինի» (Ռուսաստան) հետ մրցավեճը: