ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է Բրազիլիայից ժամանակ լողափնյա վոլեբոլիստներին: Վերջիններս պատրաստվում են առաջիկա տարիներին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ վոլեյբոլիստները պաշտոնապես պայմանագիր կկնքեն վաղը, ուստի մանրամասների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ իրադարձությունից հետո:
Ներկայումս Հայաստանում են գտնվում կանանց Ֆեռնանդա-Մարիաննա, տղամարդկանց Բուբա-Տիագո եւ Ռաֆայել-Գիմեյլրե զույգերը:
Լողափնյա վոլեյբոլում Հայաստանը երբեւէ հաջողություն չի ունեցել: Այս մարզաձեւով զբաղվող հայ մարզիկները խոշոր մրցումների չեն մասնակցել, մինչդեռ այն օլիմպիական մարզաձեւ է: ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավերով Հայաստան ժամանած հարավամերիկացիները հենց օլիմպիական մեդալի հեռանկարով են ժամանել Հայաստան: Հարեւան Վրաստանի հավաքականը արդեն մի քանի տարի է` իր կազմում ընդգրկել է բրազիլացիների, որոնք մեծ հաջողությամբ հանդես են գալիս խոշոր մրցաշարերում, իսկ 2008թ. ամռային օլիմպիական խաղերում արժանացան բրոնզե մեդալի: