ԳՈՀԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՄՈՍԿՎԱ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը այս օրերին փորձաշրջան էր անցնում Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»: Հայ ֆուտբոլիստը Սոչիում մասնակցել է «Վոլգայի» ուսումնամարզական հավաքին` փորձելով ամրապնդվել Ռուսաստանի առաջին դվիզիոնում հանդես գալու ուղեգիր նվաճած թիմի կազմում:
«Լոկոմոտիվի» ֆուտվոլիստի խաղը հավանություն չի արժանացել «Վոլգայի» մարզչական շտաբի կողմից: «Վոլգան» որոշել է պայմանագիր չկնքել Հովհաննեսի հետ: Վերջինս արդեն վերադարձել է Մոսկվա եւ մարզումները կշարունակի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում:
Ի դեպ, «Պրո Ֆուտբոլ» հեղինակավոր հանդեսը իր վերջին համարում կազմել է ԱՊՀ երկրների մինչեւ 21 տարեկան ամենատաղանդավոր 20 ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկվել է նաեւ Հովհաննես Գոհարյանը:
20-ամյա հայ հարձակվողը Ռուսաստանի 2007 եւ 2008թթ. փոխարինողների առաջնությունում 2 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն ռմբարկու:
ԱՐՏԱՎԱԶԴԸ ԿՀԵՌԱՆԱ ՄԻԱՅՆ ԵՂԲՈՐ ՀԵՏ
Բուխարեստի «Դինամոն» ցանկանում Է ձեռք բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանին, որը ներկայումս ելույթ է ունենում մեկ այլ ռումինական թիմում` «Տիմշոարայում»: Ռումինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` «Դինամոն» պատրաստ է 1.5 մլն եվրո վճարել հայ խաղացողի համար: Անձամբ Քարամյանը հայտարարել է, որ «Տիմիշոարայից» կհեռանա միայն երկվորյակ եղբայր Արմանի հետ միասին:
Արման Քարամյանը, ի տարբերություն Արտավազդի, հազվադեպ է հայտնվում «Տիմիշոարայի» հիմնական կազմում: Քարամյանները վերջին 6 տարիների ընթացքում ելույթ են ունենում արտասահմանյան ակումբներում: