ԱԿՏԻՎ Է ՄԻԱՅՆ «ՄԻԿԱՆ»
Աջակցիր «Ա1+»-ին
2008թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո հայկական ակումբներում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Փոխվել են մարզիչներ, խաղացողներ: Ներկայացնում են թիմերի կատարված փոփոխությունները: Ավելացնենք, որ հայկական ակումբները առաջիկայում դեռ հնարավորություն ունեն համալրել իրենց կազմերը:
«Փյունիկ», Երեւան
Եկել են. առայժմ նոր խաղացողներ չկան
Հեռացել են. Տիգրան Ղարաբաղցյան, Վարդան Պետրոսյան, Մխիթար Գրիգորյան
Հայաստանի չեմպիոնը դեռ համալրում չի ստացել, սակայն ձմռանը «Փյունիկիում» պետք է փորձաշրջան անցնեն մի շարք ֆուտբոլիստներ:
«Արարատ», Երեւան
Եկել են. առայժմ նոր խաղացողներ չկան
Հեռացել են. Էմիլյո Կալսանի
Փոխչեմպիոն «Արարատում» տեղի ունեցած նշանակալի փոփոխությունը գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի եւ նրա օգնականների հեռանալն էր: Սուքիասյանին փոխարինել է Աշոտ Կիրակոսյանը:
«Գանձասար», Կապան
Եկել են. առայժմ նոր խաղացողներ չկան
Հեռացել են. Կոբա Խանիշվիլի, Մամուկա Մենտեսաշվիլի
Բրոնզե մեդալակիր «Գանձասարից» հեռացել են վրացի 2 լեգեոներներ: Հունվարին թիմը պատրաստվում է փորձարկել նոր ֆուտբոլիստների:
«Միկա», Երեւան
Եկել են. Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս), Աղվան Մկրտչյան («Գոմել»), Պեդրո Լոպես («Վալյադոլիդ», Իսպանիա), Ուլի Մոնտենեգրո (Իսպանիա), Բոտի Դեմելե (Կոտ դ`Իվուար)
Հեռացել են. Վիրաբ Մեյթիխանյան, Ռաֆայել Սաֆարյան
Բավական ակտիվ է նախապատրաստվում հաջորդ մրցաշրջանին «Միկան», որը արդեն համալրվել է 5 նոր ֆուտբոլիստներով: Այսքանով «Միկան» սահմանափակվել չի պատրաստվում: Բացի այդ «Միկան» հաջորդ մրցաշրջանում կգլխավորի խորվաթ հայտնի մասնագետ Իվո Շուշակը:
«Բանանց», Երեւան
Եկել են. Արթուր Ոսկանյան («Վիետբսկ», Բելառուս)
Հեռացել են. Եղիշե Մելիքյան («Տարազ», Ղազախստան), Ռոմիկ Խաչատրյան, Վիտալի Լեդենյով, Դմիտրի Պարխոմենկո, Եվգենի Մատյուգին
«Բանանցը» շուտով պայմանագիր կկքնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանի հետ:
«Ուլիս», Երեւան
Եկել են. առայժմ նոր խաղացողներ չկան
Հեռացել են. Արամ Հակոբյան, Գեւորգ Կասպարով
«Շիրակ», Գյումրի
Կազմում փոփոխություններ չկան
Այս ակումբի մասին տեղեկություններ առայժմ չկան: Հավանական է, որ «Շիրակ» վերադառնա Արմեն Տիգրանյանը: Վերջինս այս տարի ելույթ է ունեցել Բելառուսի «Գոմել» թիմում:
«Կիլիկիա», Երեւան
Կազմում փոփոխություններ չկան
«Կիլիկիայի» կազմում փոփոխություններ չկան, իսկ ահա մարզչական շտաբում իրավիճակը այլ է: Գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովին փոխարինել է նրա օգնական Աբրահամ Խաշմանյանը: