ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆԱԿՆԿԱԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական թենիսի համար 2008 թվականը աննախադեպ էր: Այդպես է կարծում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, որը տարին ամփոփելու նպատակով այսօր հանդիպեց լրագրողների հետ:
«Աննախադեպ տարի էր, թե զարգացման, թե ակտիվության առումով»,-նշեց Փամբուկյանը եւ թվարկեց տարվա գլխավոր իրադարձությունները:
Դրանք են Հայաստանում անցկացված «Դեվիսի գավաթի» տղամարդկանց թիմային առաջնության եվրաաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ եւ 4-րդ ենթախմբերի, «Ֆեդ կափի» կանանց առաջնության անցկացնումը, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի այց պատմական հայրենիք:
Փամբուկյանը ընդգծեց, որ ֆեդերացիայի կատարած աշխատանքները գնահատվել է նաեւ պետության կողմից. «9 տարվա ընդմիջումից հետո հաջորդ տարի պետբյուջեից թենիսին գումար է հատկացվելու է գումար: Այն կազմել է 5 մլն դրամ: Գումարը սիմվոլիկ է, բայց սա մենք համարում ենք գնահատական մեր կատարած աշխատանքին»:
ՀԹՖ-ի նախագահը խոսեց նաեւ գալիք տարվա մասին, նշելով, որ շեշտը դրվելու է մանկապատանեկան թենիսի վրա. «Պրոֆեսիոնալ թենիսում լուրջ հաջողություններ ունենալու համար պետք է շետը դնենք մինչեւ 12 եւ 14 տարեկանների վրա»: Հարություն Փամբուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ֆեդերացիան պատրաստվում է
2009թ. ապրիլին զարմացնել ողջ թենիսի աշխարհին. «Ծրագրում ենք աննախադեպ , շատ լուրջ մրցաշար: Չեմ ուզում մանրամասնել, քանի որ դեռ որոշ հարցեր քննարկման փուլում են: Եթե ծրագիրը իրականություն դառնա, ապա դա մեծ իրադարձություն կլինի»:
«Մաստեր կլաս» ակումբի գործադիր տնօրեն Աննա Գասպարյանն էլ հայտնեց, որ արդեն սկսվել են թենիսի մասնագիտացված ակադեմիայի աշխատանքները. «Այն կլինի միակը Հայաստանում: Հույս ունենք, որ թենիսի ակադեմիան կնպաստի Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Պատանի թենիսիստները կստանան լուրջ ուսուցում: Արդեն հայտնի է, թե ինչ մարզչական կազմ է աշխատելու ակադեմիայում: Մենք շատ ենք կարեւորում մարզիչների հարցը եւ մեծ ուշադրություն դարձնում նրանց: Հայ մարզիներից շատերը արդեն միջազգային որակավորում են ստացել»:
ՀԹՖ գործադիր տնօրեն Գեւորկ Կարամանուկյանն էլ խոսեց Հայաստանի ազգային հավաքականի մասին նշելով, որ հաջորդ տարի հավաքականի կազմում ընդգրկվի ԱՄՆ-ում բնակվող Տիգրան Մարտիրոսյանը. «Մարտիրոսյանը տաղանդավոր թենիսիստ է: ITF-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 468-րդ հորիզոնականը: Մեր հավաքականի մեկ այլ անդամ Հարություն Սոֆյանը 1050-րդն է վարկանիշով»: