A
A
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԷլիստայում ընթացող «Գրան-պրի» շախմատային մրցաշարի 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հերթական կես միավորը վաստակեց: Այս անգամ հայ գրոսմայստերն ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Վուգար Ղաշիմովի հետ:
Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին:
Վլադիմիր Հակոբյանն իր միավորների քանակը հասցրեց 2-ի:
Ռուսաստանի Ալեքսեեւը այս տուրում սեւերով պարտության է մատնել ուզբեկ Ռուստամ Կասիմջանովին: