Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ ԵՆՔ 113-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում տարին եզրափակել է 113-րդ տեղում: ՖԻՖԱ-ն այսօր 2008թ. ընթացքում վերջին անգամ հրապարակել ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով:


2008թ. հունվարին Հայաստանը 85-րդ տեղում էր, սակայն պաշտոնական հանդիպումների ընթացքում ունեցած անհաջողություններից հետո Յան Պոուլսենի գլխավորած ընտրանին աստիճանաբար նահանջեց` դուրս մնալով լավագույն 100 հավաքականների ցանկից: Վերջին ամսվա նահանջը պայմանավորված է նրանով, որ հայ ֆուտբոլիստները ի տարբերություն մի շարք հավաքականների պարապուրդի էին մատնված: Նոյեմբերի 19-ին ՖԻՖԱ-ի անդամ եկրները ընկերական եւ ստուգողական հանդիպումներ են անցկացրել, իսկ ահա Հայաստանը այս առիթը չի օգտագործել: 2010թ. աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակիցներից լուրջ առաջընթաց է ունեցել Էստոնիայի հավաքականը, որը 131-րդ տեղից հայտնվել է 119-րդ հորիզոնականում: Էստոնացիները վերջին շրջանում մի շարք ընկերական հանդիպումներ են անցկացրել, որում միավորներ վաստակելով` առաջադիմել են աղյուսակում:


Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որի հետ Հայաստանը կհանդիպի 2009թ. Երեւանում: Ընտրական փուլում Հայաստանի մեկ այլ մրցակից` Թուրքիան եզրափակում է լավագույն տասնյակը: Թուրքերը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել են 3 տեղով: Բելգիայի եւ Բոսնիայի հավաքականները, որոնց Հայաստանը զիջել էր հյուրընկալվելիս գտնվում են համապատասխանաբար 54-րդ եւ 61-րդ հորիզոնականներում:


Հարեւան Վրաստանի հավաքականը նահանջել է 9 տեղով եւ այժմ 108-րդն է, իսկ Ադրբեջանը պահպանել է 134-րդ տեղը:

Լավագույն տասնյակը

1. Իսպանիա 1663

2. Գերմանիա 1381

3. Հոլանդիա 1338


4. Իտալիա 1326

5. Բրազիլիա 1246

6. Արգենտինա 1180

7. Խորվաթիա 1142

8. Անգլիա 1115

9. Ռուսաստան 1103

10. Թուրքիա 1016