ՄԿՐՏՉՅԱՆԸ «ԿՈՒԲԱՆԻ» ԳԼԽԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի 75% բաժնետոմսերը գնել է «Դոնբաս Ինդուստրիակ Միություն» կորպորացիայի գործադիր տնօրեն Օլեգ Մկրտչյանը: Այսպիսով` հայ գործարարը, որը մինչ այս եւս համարվում էր ակումբի բաժնետերերից մեկը, դարձել է «Կուբանի» գլխավոր սեփականատերը: Ակումբի բաժնետոմսերի 25 %-ը շարունակում է պատկանել Կրասնոդարի երկրամասի ղեկավարությանը:
Օլեգ Մկրտչյանը ժամանակին լրջորեն զբաղվել է ֆուտբոլով եւ նույնիսկ հանդես եկել Հայաստանի պատանեկան հավաքականում: Վերջին տարիներին Մկրտչյանը լուրջ ներդրումներ է կատարում նաեւ ֆուտբոլային ակումբներում: Մասնավորապես` 2002թ. նա սկսեց համագործակցել Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որը 2 անգամ դարձավ Ուկրաինայի բրոնզե մեդալակիր:
Օլեգ Մկրտչյանը հանդիսանում է նաեւ Երեւանի «Բանանցի» գլխավոր հովանավորը: Հայկական ակումբը ներկայումս Հայաստանում լավագույն ենթակառուցվածքներն ունի:
Ինչ վերաբերվում է «Կուբանին», ապա կրասնոդարյան ակումբը իրավունք է ստացել հանդես գալ 2009թ. Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Ակումբի գործադիր տնօերն Սուրեն Մկրտչյանը օրերս հայտարարել էր, որ «Կուբանը» հաջորդ տարի պայքարելու ուժեղագույնների պայքարում ամրապնդվելու համար: Վերջերս թիմը գլխավորել է Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը: