A
A
ՀԱԿՈԲՅԱՆԸ ՓՐԿԵՑ ՊԱՐՏԻԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ «Գրան-պրի» մրցաշարի 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիեւի հետ: Պարտիան ավարտվեց խաղաղ ելքով:
Հայ գրոսմայստերը հանդես էր գալիս սեւերով: Մրցամարտի վերջնամասում Ինարկիեւն առավելություն ուներ եւ թվում էր պարտիան կհասցնի հաղթական ավարտի: Սակայն Վլադիմիր Հակոբյանին հաջողվեց փրկել պարտիան եւ վաստակել կես միավոր: Հայ շախմատիստը միավորների քանակը հասցրեց 1.5-ի:
Մյուս պարտիաներում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
Յակովենկո-Գրիշչուկ 0,5-0,5
Ռաջաբով-Կասիմջանով 1-0
Ղաշիմով-Վան Յուե 0,5:0,5
Լեկո-Չեպարինով 1-0
Էլյանով-Ալեքսեեւ 1-0