ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Էլիստիայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» շախմատային մրցաշարը, որի 14 մասնակիցների թվում է նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Հայ շախմատիստը այսօր մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոյի հետ:
Պարտիան ընթացավ հանգիստ պայքարում: Ավելի փորձառու Վլադիմիր Հակոբյանը ռիսկի չդիմեց եւ որեւէ լուրջ խնդրի առջեւ չկանգնեցրեց սեւերով հանդես եկող Յակովենկոյին: 14-րդ քայլին Հակոբյանը նույնիսկ ստիպված էր որոշակի զգուշավորություն ցուցաբերել: Արդեն 17-18-րդ քայլերին գործնականում պարզ էր, որ պարտիան ավարտվելու է ոչ-ոքիով: Կողմերից ոչ-ոք չէր պատրաստվում անցնել վճռական գործողությունների, եւ 24-րդ քայլին հանդիպումը ավարտվեց խաղաղ ելքով:
Հակոբյանը առաջին տուրում եւս կես միավոր էր վաստակել, երբ սեւերով մրցում էր Լեկոյի հետ: