ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարում քիչ առաջ ավարտվեցին 5-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը այս տուրում մրցում էր չինացի Բու Հիանցզիի հետ:
Արոնյանը եւ նրա մրցակիցը այս տուրից առաջ 2.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, եւ այս մրցավեճը համարվում էր առաջին շրջանի կենտրոնական պարտիա: Մրցամարտը, որում Լեւոնը հանդես էր գալիս սպիտակներով, անցավ հավասար պայքարում եւ 46-րդ քայլին արձանագրվեց ոչ-ոքի: Իսկ ահա Վեսելին Տոպալով սպիտակներով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին եւ հավասարվեց առաջատարներին: Այժմ Արոնյանը, Հիանցզին եւ Տոպալովը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը այս տուրում ոչ-ոքի խաղաց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի հետ: Վերջինս 2.5 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 1.5 միավորով եզրափակում է Սվիդլերը:
Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ դեկտեմբերի 17-ին 6-րդ տուրի հանդիպումներով կսկսվի 2-րդ շրջանը: