Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՍՏՈՒԽՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Սպորտ


Այսօր Երեւանում պետք է մեկնարկեր լեգենդար բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի ավանդական հուշամրցաշարը, սակայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ մրցաշարը հետաձգվել է:


Մրցաշարին պետք է մասնակցեցին Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի պատանի բասկետբոլիստները, սակայն Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչները երեկ երեկոյան տեղեկացրել են, որ չեն կարող ժամանել Երեւան: Հարեւան երկրների պատանեկան հավաքականները տեխնիկական որոշ խնդիրներ են ունեցել, ուստի խնդրել են մրցաշարը անցկացնել ավելի ուշ:


Բասկետբոլի ֆեդերացիայում առայժմ քննարկում են, թե երբ է նպատակահարմար անցկացնել մրցաշարը: Հավանական է, որ այն կայանա հունվարի վերջին:


Փոխարենը այսօր Արաբկիրի մարզադպրոցում մեկնարկեցին Հայաստանի 1996թ. ծնված տղաների եւ աղջիկների առաջնությունները:


Առաջնությանը մասնակցում են 16 –ական թիմեր, որոնց թվում ընդգրկված են նաեւ մարզերի ներկայացուցիները: Պատանիները նախ կպայքարեն խմբային մրցաշարում, ապա դուրս կգան փլեյ-օֆֆ: Առաջնությունը կտեւի 6 օր: