ՄՈՎԻՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԼԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը վստահ հաղթանակ է տոնել Միլանում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր` Մովսիսյանը հայտնվեց առաջին հորիզոնականում` միանգամից 1 միավորով առաջ անցնելով Ուկրաինան ներկայացնող Սոլոդովնիչենկոյից: Բելառուսը ներկայացնող Սերգեյ Կասպարովը 5.5 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցում էին 48 շախմատիստներ:
ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Էլիստայում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցում են 14 հայտնի գրոսմայստերներ: Հայաստանի ներակայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ: Խաղաղ ելք գրանցվեց նաեւ Բաքրո-Կասիմջանով, Ռաջաբով-Չեպարինով, Մամեդյարով-Գրիշչուկ, Ինարկիեւ-Ալեքսեեւ պարտիաներում: Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն առավելության հասավ Յու Վանգի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Վուգար Ղաշիմովը պարտության մատնեց Պավել Էլյանովին:
2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Դմիտրի Յակովենկոն:
ԼԵՎՈՆԸ ԵՎ ԲՈՒՆ
Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ չինացի Բու Հիանցզին 2.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: