ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Լեւոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տոնեց Չինաստանի Նյանցզին քաղաքում ընթացող շախմատային սուպեր մրցաշարում: 2-րդ տուրում Լեւոնը սպիտակներով մրցում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
Արոնյանը վերջին տարիներին խիստ անհաջող է հանդես գալիս Իվանչուկի հետ պարտիաներում, սակայն վերջին շրջանում ավանդույթը խախտվել է, եւ Լեւոնը սկսել է միավորներ վաստակել ուկրաինացի գրոսմայստերի հետ հանդիպելիս: Այսօր կայացած պարտիայում Լեւոնը արդեն 33-րդ քայլին ստիպեց Իվանչուկին հանձնվել:
Հաղթանակ տոնեց նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Վերջինս սեւերով 47-րդ քայլին առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Վեսելին Տոպալով - Բու Հիանցզի մրցամարտում գրանվեց ոչ-ոքի:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Արոնյանը եւ Հիանցզին: Մովսիսյանը եւ Տոպալովը վաստակել են 1-ական միավոր: