ԸՆԴԴԵՄ ԽՐՈՒՇՉՈՎԻ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը Դրեզդենում ընթացող Համաշխարհային 38-րդ օլիմպիադայի 2-րդ տուրում այսօր կմրցի Մոլդովայի հավաքականի հետ: Առաջին տուրում Իտալիային 4:0 հաշվով հաղթած Հայաստանը հանդես կգա նույն` Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան կազմով:
Առաջին խաղատակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը կլինի Մոլդովայի ուժեղագույն գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանը (2682): Վերջինս միակն է մոլդովացիների կազմում, որի վարկանիշը գերազանցում է 2600-ը: 36-ամյա Բոլոգանը 7-րդ անգամ է հանդես գալիս Համաշխարհային օլիմպիադայում: Մոլդովացին կարիերայի ընթացքում ամենամեծ հաջողությանը հասել է 2003թ.` հաղթելով Դորտմունդի ավանդական սուպերմրցաշարում:
2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցը կլինի Դմիտրի Սվետուշկինը (2588), 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) կհանդիպի Ալեքսեյ Խրուշչովի (2499), իսկ Տիգրան Պետրոսյանը` Վասիլ Սանդուլեչի (2443) հետ:
Հայաստանը իր վարկանիշով 9-րդն է, իսկ Մոլդովան` 26-րդը:
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանին: Մեր ընտրանու հաղթանակի համար սահմանվել է ընդամենը 1.08 գործակից, իսկ Մոլդովայի հաղթանակը գնահատվել է 6.50:
Սլովակիայի հավաքականի կազմում այսօր իր առաջին հանդիպումը կանցկացնի Սերգեյ Մովսիսյանը (2732): Սլովակները այսօր մրցում են Ադրբեջանի հետ: Մովսիսյանը կհանդիպի Թեմուր Ռաջաբովին (2732):
Կանանց Հայաստանի հավաքականը (վարկանիշով 6-րդը) այսօր կհանդիպի Չեխիայի հետ, որն իր վարկանիշով 18-րդն է մրցաշարում: Առաջին տուրում Իտալիային 3.5:0.5 հաշվով հաղթած Հայաստանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն:
Լիլիթ Գալոյանի փոխարեն հանդես կգա Սիրանուշ Անդրեասյանը (2290), որի մրցակիցը կլինի Ելիսկա Ռիչտրովան (2270): Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) մրցակիցը կլինի Յանա Յացկովան (2360): Լիլիթ Մկրտչյանը (2443) կհանդիպի Կատերինա Նեմցովային (2369), իսկ Նելլի Աղինյանը (2325)` Եվա Կուլովանային (2286):