ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՆԵՖԻՍԸ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի միանգամից 3 ներկայացուցիչներ կարողացան դուրս գալ Լիվերպուլում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ: Նման արդյունք Հայաստանը երբեք չի ունեցել իր պատմության մեջ:
48կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, քառորդ եզրափակիչում հաղթելով անգլիացի Դարան Լանգլեյին, դուրս էր եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Այսպիսի հաջողության հայ բռնցքամարտիկը hասել էր նաեւ 2006թ. Բուլղարիայում կայացած առաջնությունում, իսկ այս անգամ Դանիելյանը ռեալ հնարավորություն է ստացել ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք: Հայաստանի ներկայացուցիչը, կիսաեզրափակիչում առավելության հասնելով Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Ունգարիի նկատմամբ, ապահովեց իր համար արծաթե մեդալ:
Կիսաեզրափակիչում Հովհաննեսի մրցամարտը Իշտվան Ունգարիի հետ անցավ բավական լարված պայքարում: Կողմերը չէին փորձում ռիսկի դիմել, ուստի միավորներ հազվադեպ էին վաստակում: Դանիելյանը հաղթեց 4:2 հաշվով եւ եզրափակիչում կհանդիպի իսպանացի Խոսե Լինարեսի հետ: Վերջինս քառորդ եզրափակիչում առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էրհատ Պեհլիվանի նկատմամբ: Իսպանացի բռնցքամարտիկը մինչ այժմ որեւէ լուրջ հաջողության չի հասել միջազգային մրցաշարում: 2008թ. օլիմպիական խաղերում Լինարես պարտվել է հենց առաջին փուլում:
Եզրափակիչում հանդես գալու իրավունք է ստացել նաեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որը 8:1 հաշվով ջախջախեց Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Լեգովսկիին: Եզրափակիչում Էդուարդը կմրցի հունգարացի Գյուլ Կատեի հետ:Վերջինս կիսաեզրափակիչում հաղթեց իռլանդացի Ջո Ջոն Ջոյսին:
Գյուլ Կատեն Եվրոպայի 2004, 2006թթ. բրոնզե մեդալակիր է, 2003թ. աշխարհի առաջնությանում եւս հունգարացին արժանացել է բրոնզի:
Արծաթե մեդալ ապահովեց նաեւ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, որը կիսաեզրափակիչում 5:4 հաշվով առավելության հասավ հունգարացի Յոժեֆ Դարմոսի նկատմամբ: Եզրափակիչում Ցոլակի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Եգոր Մեխոնտցեւը:
Այպիսով` Հայաստանը առնվազն 3 արծաթե մեդալ կունենա Եվրոպայի առաջնությունում: Սա բառացիկ արդյունք է անկախացած Հայաստանի պատմության մեջ: Ավելորդ չէ նշել, որ վերջին անգամ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Իսրայել Հակոբկոխյան` 1991թ.: