Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԻՏԱԼԻԱՅԻՆ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականն քիչ առաջ իր առաջին հանդիպումն անցկացրեց Համաշխարհային 38-րդ օլիմպիադայում: Հայաստանի մրցակիցն Իտալիայի հավաքականն էր:

Մրցամարտը դեռ չէր ավարտվել, սակայն արդեն պարզ էր, որ Հայաստանը հաղթանակով է սկսելու օլիմպիադան: Հաղթանակներ էին տոնել Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Չէր ավարտվել միայն Վլադիմիր Հակոբյանի մասնակցությամբ պարտիան:

Արոնյանը առավելության է հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը` Լուկա Շիտայի, Տիգրան Պետրոսյանը` Սաբինո Բրունելոյի: Հաջողության հասավ նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը պարտության մատնեց Միչելե Գոդենային: Այսպիսով Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Իտալիայի հավաքականին:

Հայաստանը իր վարկանիշով մրցաշարում 9-րդն է, իսկ Իտալիան` 44-րդը:

Անակնկալ արդյունք գրանցվեց Վրաստան-Ֆինլանդիա մրցավեճում: Վրացիները պարտվեցին 1.5:2.5 հաշվով, թեեւ անհամեմատ բարձր վարկանիշ ունենին մրցակցից: Վրաստանի կազմում պարտություն է կրել Դավիթ Հարությունյանը:

ԱՄՆ-ի հավաքականի կազմում հաղթանակ է տոնել Վարուժան Հակոբյանը: Վերջինիս շնորհիվ ԱՄՆ-ն հաղթել է Իսլանդիային:

Առավել հետաքրքիր հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ.

Ռուսաստան-Շվեյցարիա` 2.5:1.5

Գերմանիա-Շոտլանդիա` 3.5:0.5

Վիետնամ-Ուկրաինա` 1.5:2.5

Չինաստան-Ֆիլիպիններ` 2.5:1.5

Մակեդոնիա-Ադրբեջան` 0:4

Հունգարիա-Իրան` 2:2

Ֆրանսիա-Չեռնոգորիա` 2:2

Իսլանիա-ԱՄՆ` 1.5:2.5

Գերմանիա-2-Բուլղարիա` 1.5:1.5

Լատվիա-Իսրայել` 2:2

Հնդկաստան-Կանադա` 2.5:1.5

Անգլիա-Թուրքիա` 2.5:1.5

Եգիպտոս-Ռումինիա` 0.5:3.5

Զուգահեռաբար մեկնարկել է նաեւ կանանց օլիմպիադան: Կանանց պայքարում եւս Հայաստանի մրցակիցը Իտալիայի հավաքականն էր: Հայ շախմատիստուհիներն առավելության հասան խոշոր 3.5:0.5 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը: