ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումը, որը նախատեսված է 2009թ. մարտին 28-ին, հնարավոր է կայանա Կրասնոդար քաղաքում: Այս հանգամանքը մեծ անհանգստություն է պատճառել ադրբեջանական կողմին, քանի որ Կրասնոդարի երկրամասում հայկական բավական մեծ համայնք կա:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայումս քննարկում է, թե որտեղ է կայանալու այդ մրցավեճը: Ըստ ռուսական ԶԼՄ-ների` ամենահավանական տարբեակը Կրասնոդարն է, որի «Կուբան» մարզադաշտը 32 հազար նստատեղ ունի: Վերջերս կատարված վերանորոգումից հետո մարզադաշտը համապաստախանում է միջազգային չափանիշներին: «Կուբանի» գլխավոր առավելությունը նաեւ կլիմայական պայմաններն են: Մարտին Մոսկվայում բավական ցուրտ է, իսկ Կրասնոդարում խոտածածկը անհամեմատ լավ վիճակում կարող է լինել:
Ադրբեջանում ենթադրում են, որ Կրասնոդարի մարզում ապրող հայերից շատերը ներկա կլինեն մրցավեճին եւ կրկնակի եռանդով կաջակցեն Ռուսաստանի հավաքականին: Ըստ ոչ պաշտոնական տեղակատվության` Կրասնոդարի երկրամասում շուրջ 800 հազար հայ է բնակվում:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարել է, որ Կրասնոդարի տարբերակը դեռ վերջնական չէ. «Ես հանդիպել եմ իմ ռուս գործընկերների հետ, եւ նրանք հաստատել են, որ նման տարբերակ քննարկվում է: Մենք չենք կարող ՌՖՄ-ին հրամայել որտեղ եւ ինչպես անցկացնել հանդիպումը: Բացի այդ դեռ պաշտոնապես չի հաստատվել, թե որտեղ է կայանալու հանդիպումը: Ռուսական կողմը մեզ կտեղեկացնի այդ մասին շուտով, որից հետո կմտածենք»:
Վերջնական որոշումը կախված է Ռուսաստանի հավակաքանի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկից: Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ Ռուսաստանը ընդամենը 2 անգամ է Մոսկվայից դուրս հանդիպում անցկացրել: