2 ՈՍԿԻ, 3-ԱԿԱՆ ԱՐԾԱԹ ՈՒ ԲՐՈՆԶ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Ախմետա քաղաքում կայացած ձյուդոի պատանեկան միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 8-ը մրցանակային տեղեր են գրավել: Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ ոսկե մեդալների են արժանացել 35 կգ Գրիգոր Մխիթարյանը եւ 60 կգ Էդգար Միքայելյանը:
Արծաթե մեդալակիր են դարձել 35 կգ Մաքսիմ Մանուկյանը, 40 կգ Հովհաննես Ալեքսանյանը եւ 50 կգ Գարիկ Հարությունյանը: 50կգ Նարեկ Դավթյանը, 73կգ Մհեր Հայրապետյանը եւ 81կգ Արմեն Սողոմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների: Հայաստանի հավաքականը Վրաստան էր մեկնել 20 հոգանոց կազմով: Բացի հայ ձյուդոիստներից մրցաշարին մասնակցել են նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
4 ՀԱՂԹԱՆԱԿ
«Մոսկվայի տներ» կազմակերպությունը օրերս Սեւաստոպոլում կազմակերպել էր ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշար, որին հրավիրել էին նաեւ հայ ձյուդոիստներ: Տիգրան Բաբայայնի գլխավորությամբ Ռուսաստան մեկնած 4 մարզիկներն էլ հաղթանակներ են տոնել իրենց քաշային կարգերում: Հաջողության են հասել 52կգ Անուշ Հակոբյանը, 55կգ Գոռ Մկրտչյանը, 66կգ Փայլակ Վարդազարյանը եւ 73կգ Ռոբերտ Վարդանյանը:
ԶԱԳՐԵԲՈՒՄ ԵՎ ԹՈՒՐԻՆՈՒՄ
Նոյեմբերի 21-24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Այս ստուգատեսին Հայաստանը ներկայացնելու են 7 ձյուդոիստներ: Առայժմ մեկնողների անունները հայտնի չէ: Իսկ նոյեմբերի 22-23-ը Իտալիայի Թուրին քաղաքում կայանալու է պատանիների միջազգային մրցաշար, որին եւս մասնակցելու են Հայաստանի մոտ 10 ներկայացուցիչներ: