Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը իսպանական «Լինեքս» թիմի կազմում դարձել են Իսպանիայի առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի հավաքականի խաղացողները «Լինեքսում» հանդես են եկել Ալեքսեյ Շիրովի, Ռուսլան Պոնոմորյովի, Մայքլ Ադամսի եւ Պերես Կանդելարիոյի հետ միասին եւ արժանացել են արծաթե մեդալների` չեմպիոնի կոչումը զիջելով «Կայանարիաս» թիմին, որի կազմում եւս ընդգրկված են եղել մի շարք հայտնի գրոսմայստերներ, այդ թվում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

Այժմ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը կմիանան Հայաստանի հավաքականին, որջ Ջերմուկում սկսել է նախապատրաստվել Դրեզեդենում շուտով մեկնարկելիք 2008թ. Համաշխարհային օլիմպիադային: Առաջիկա մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լեւոն Արոնյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:

Իսկ Գերմանիայի Բադ քաղաքում շարունակվում է վետերանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Մնացականյանը: Հայ շախմատիստը 6-րդ տուրից հետո իր ակտիվում ունի 4 միավոր եւ ընթանում է 41-րդ տեղում: Մրցաշարին մասնակցում են 303 շախմատիստներ: