ՀԱՂԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը` նոյեմբերի 5-ին, ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմեկնի Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ նոյեմբերի 7-12-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Էստոնիայի եւ Մալթայի հավաքականները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա մրցաշարում հավաքականը պայքարելու է առաջին հորզիոնականի համար. «Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել հաղթել այս մրցաշարում»: Նախապատրաստական փուլում հայ ֆուտբոլիստուհիները մասնակցել են 1994թ. ծնված տղաների Հայաստանի առաջնությանը.«Մեզ համար արդյունքը կարեւոր չէր, պարզապես ցանկանում էինք լավ նախապատրաստվել: 10 թիմերի պայքարում գրավեցինք 5-րդ հորիզոնականը»:
Սամվել Ադամյանը հավաքականում է ընդգրկել 18 ֆուտբոլիստուհիների, որոնք հիմնականում հանդես են գալիս «Քոլեջ» եւ «Բանանց» թիմերում: 1 ներկայացուցիչ ունի նաեւ «Ֆուրմանը»:
Մրցաշարի խաղացանկը
07.11.08 Մակեդոնիա-Մալթա
07.11.08 Էստոնիա-ՀԱՅԱՍՏԱՆ
09.11.08 Մակեդոնիա-ՀԱՅԱՍՏԱՆ
09.11.08 Մալթա-Էստոնիա
12.11.08 Էստոնիա-Մակեդոնիա
12.11.08 ՀԱՅԱՍՏԱՆ-Մալթա
Բոլորը հանդիպումները կսկսվեն Եր—անի ժամանակով 16:00-ին: