ՀԵՆՐԻԽԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային, երիտասարդական հավաքականների եւ Երեւանի «Փյունիկի» 19-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Ֆրանսիա` փորձաշրջան անցնելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ ակումբում է փորձաշրջան անցնելու հայ ֆուտբոլիստը: Հենրիխը հրավերներ ունի մի քանի թիմերից, որոնց անունները չի նշվում: Հենրիխ Մխիթարյանը վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի որդին է, որը 1990-ականների սկզբներին հանդես է եկել Ֆրանսիայում:
Հենրիխը ժամանակին բնակվել է Ֆրանսիայում եւ տիրապետում է ֆրանսերենին: Նա վերջին 3 տարիներին «Փյունիկի» հիմնական կազմի խաղացողներից է, իսկ ընթացիկ մրցաշրջանում թիմի առաջատարներից մեկը: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում երիտասարդ ֆուտբոլիստ անցկացրել է 7 հանդիպում եւ խփել 2 գնդակ, որոնցից մեկը օգոստոսին Երեւանում կայացած Հայաստան-Թուրքիա մրցավեճում հաղթանակ պարգեւեց մեր ընտրանուն:
Ազգային հավաքականի կազմում Հենրիխը 6 հանդիպում է անցկացրել, սակայն առայժմ գոլի հեղինակ չի դարձել: