ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» շարունակում է համառորեն հետապնդել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկին»: Վերջինս 25-րդ տուրում 3:0 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ, իսկ «Արարատը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Շիրակին» եւ դեռ պահպանում է հնարավորություն նվաճելու չեմպիոնի կոչումը:
«Առաջին կեսում մեծ առավելություն ունեինք, որը վերածեցինք 2 գոլերի: Նախ 11 մետրանոցով խաղի հաշիվը բացեց Մարկոսը: Սա առաջին 11 մետրանոցն էր, որը նշանակվեց մեր օգտին ընթացիկ առաջնությունում: 2-րդ գոլը խփեց Ռենատոն: Նրան հիանալի փոխանցում կատարեց հավաքականի անդամ Վահագն Մինասյանը, որը, խորքից նետվելով առաջ, երկար տարածություն անցավ եւ օգնեց խաղընկերջոը կրկնապատկել հաշվի տաբերությունը», - ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Մարզիչը 2:0 հաշվից հետո հանգստանալու հնարավորություն է տվել առաջատարներին.
«Որոշեցինք ռիսկի չդիմել եւ 3 բրազիլացի լեգեոներների փոխարինեցի` Մարկոսյին, Ռենատոյին եւ Ջեֆերսոնին, քանի որ առջեում «Միկայի» հետ կարեւոր մրցավեճն է: Առաջնության ավարտին դեռ 3 տուր կա եւ յուրաքանչյուր հանդիպում շատ կարեւոր է թիմերի համար: Թե մեզ, թե «Փյունիկին» ծանր հանդիպումներ են ասում եւ խաղացանկը, իմ կարծիքով, կողմերից որեւէ մեկին առավելություն չի տալիս: Եթե առաջիկա տուրում հաղթենք «Միկային», ապա չեմպիոն դառնալու բավական լավ հնարավորություն ենք ստանում»:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւս գոհ էր իր սաների խաղից «Միկայի» հետ հանդիպումից հետո. «Հավասար խաղ էր եւ կողմերից որեւէ մեկը ակնհայտ առավելություն չուներ: Իսկ ահա գոլային պահերով մենք շոշափելի առավելություն ունեինք, եւ երեւէ 5-6 հանդիպման համար կբավականացներ այսքան պահը: Շնորհավորում եմ «Փյունիկի» տղաներին: Աստիճանաբար ավելի է դժվարանում պայքարը եւ դժվար է ասել, թե ինչպես կավարտվի առաջնությունը: Հոգեբանական ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ մեր ֆուտբոլիստները դեռ երիտասարդ են»:
Իսկ «Միկան» «Գանձասարի» հետ շարունակում է պայքարել 3-րդ տեղի համար: «Միկայի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը ընդծեց, որ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում. «Ես ֆուտբոլիստներին հարցրել ԵՄ, թե նախորդ առաջնությունում դուք երբ գրավեցիք 3-րդ հորիզոնականը: Շատերը ասում են վերջին տուրում, նախավերջին տուրում եւ այլն: Բայց ոչ, նրանք վերջին տուրի 89-րդ րոպեին են նվաճել 3-րդ տեղը: Ամեն ինչ որոշվում է խաղադաշտում, եւ մինչեւ վերջին տուրը ոչինչ պարզ չի լինի»: