ԵՎՍ ՄԵԿԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի հիմնական կազմի բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը վերջնականապես տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում: Գաբրիել Տոլմաջյանը արդեն մի քանի ամիս է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: Նա արդեն 5 մրցամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 4-ում հաղթել է մրցակիցներին, 1-ում` կրել պարտություն: Ըստ մասնագետների` Գաբրիել Տոլմաջյանի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ խոստումնալից է:
Ներկայումս պրոֆեսիոնալ բռնցքամարտում պաշտոնական հայտավորված են 12 հայ բռնցքամարտիկներ, որոնց ներկայացնում են տարբեր հանրապետություններ: Նրանցից ամենահայտնիներն են` Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը եւ Ավստրալիան ներկայացնող Վիկ Դարչինյանը:
Արթուր Աբրահամը արդեն 27 մրցամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ չի կրել ոչ մի պարտություն: