Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՖԻՆԱՆՍՆԵՐ

Սպորտ

Հայ թաեքվանդոյիստները այս տարի մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերերի եւ որոշակի հաջողությունների հասել, սակայն դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք Եվրոպայի Ուսանողական գավաթի խաղարկությանը մեր պատվիրակության մասնակցությունը հարցականի տակ է:

Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ներկայումս ֆեդերացիան փորձում է գտնել հովանավորի. «Պետության կողմից հատկացված միջոցներով մասնակցել ենք մինչեւ օլիմպիական խաղերը կայացած մրցաշարերին: Այժմ նոր միջոցներ են անհրաժեշտ Մոսկվայում դեկտեմբերի 4-8-ը կայանալիք Եվրոպայի Ուսանողական գավաթի խաղարկությանը մասնակցելու համար: Ցանկանում ենք Մոսկվայի այս մրցաշարին մասնակցել 10 հոգանոց կազմով»:

Եվրոպայի Ուսանողական գավաթը մեծ հեղինակություն ունեցող մրցաշար է, որին մասնակցում են «Հին աշխարհամասի» բազամաթիվ ուսանող թաեքվանդոյիստներ, որոնցից շատերը հետագայում հաջողությամբ հանդես են գալիս Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Ի դեպ, 2008թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը շուտով կմեկնի Թեհրան` մասնակցելու Իրանի բարձրագույն լիգայի թիմային առաջնության 2-րդ տուրին: Երեմյանը 1-ին տուրում հաղթանակ էր տոնել եւ այսուհետեւ պարբերաբար մասնակցելու է Իրանի առաջնությանը: