ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց իսպանական Տեներիֆեում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում:
Այս անգամ մրցակիցը Էստոնիայի հավաքականն էր, որը առաջին 2 տուրերում նույնքան խոշոր հաշվով պարտություններ էր կրել գնդակների 0:13 տարբերությամբ: 3-րդ տուրից առաջ մեր թիմը դեռ հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ ուներ:
Անհրաժեշտ էր հաղթել էստոնացիներին որքան հնարավոր է խոշոր հաշվով եւ հուսալ, որ զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Անգլիա մրցավեճում, համոզիչ հաշվով հաղթանակ կտոնեն տանտերերը: Չնայած Հայաստանի հավաքականն Էստոնիայի հետ մրցավեճում ուներ հսկայական տարածքային եւ խաղային առավելություն, արդյունքի հասնելու մի քանի իրական հնարավորություն բաց թողեց եւ դեռ առաջին կեսում գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Այս գնդակը թույլ տվեց էստոնացիներին հաղթել 1:0 հաշվով եւ շրջանցել մեր ընտրանուն մրցաշարային աղյուսակում` գրավելով 3-րդ հորիզոնականը: Իսպանիա-Անգլիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Հաջորդ փուլի ուեղգիր նվաճեցին Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականը, իսկ Հայաստանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը: