Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շփումները միշտ ավելի նախընտրելի են». Ռ. Մեհրաբյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին

Քաղաքականություն
Untitled-5

Երեկ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և մեկնաբանելով այն, հայտարարեց,  որ համանախագահները ևս կողմ չեն Արցախը բանակցային գործընթացի ձևաչափին վերադարձնելուն: Մինչդեռ, հայտարարության մեջ  խոսվում էր  խնդրի ՝  միակողմանիորեն ձևաչափի անընդունելիության մասին: Այս մասին նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով  Արցախը բանակցային սեղանից հեռացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը:  «Համանախագահները  համատեղ հայտարարությունում ևս մեկ անգամ նշեցին այն երեք սկզբունքները, որոնց շուրջ ընթացել են բանականություններ: Սակայն ադրբեջանական մամուլից ոչ մեկն այդ մասին  չի հայտարարել»:  Քաղաքագետի խոսքով Ադրբեջանի նման դիրքորոշումն,  այսօր պարզապես պայմանավորված է ներքին լսարանի առջև «դեմքի փրկության» տրամաբանությամբ: Քանի որ նա  բարդություն կունենա իր ներքին լսարանին բացատրելու՝ ինչպես եղավ, որ Արցախը վերադարձավ բանակցային սեղանի շուրջ: Մյուս կողմից, Բաքուն ցանկանում է ձեռք բերել նախապատերազմյան շրջանի ստատուս քվոն: Եվ այս առումով հայկական կողմը պետ է պատրաստ լինի ցանկացած փոփոխության: Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանն այս հարցի շուրջ, Մեհրաբյանը  հիշեցրեց Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանն ընդհանուր համաձայնության գան Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու շուրջ, Ռուսաստանը միայն կողջունի:   Դատելով համանախագահների հայտարարությունից, նախապատրաստվում է Փաշինյան- Ալիև հանդիպում, թեև հայտնի չէ երբ և որտեղ: Մինչև այսօր տեղի ունեցած  Փաշինյան Ալիև հանդիպումներից մենք  ստացել ենք հետևյալը . նախ՝ կարևորվել է այդ հանդիպումների օգտակարությունը, քանի որ այդ հանդիպումները նպաստում են կոնֆլիկտի և լարվածության բացակայությանը՝ երկու կողմերի միջև, ինչպես նաև սահմանին՝ իրավիճակի կայունության առումով: Իսկ առաջիկա հանդիպումներից Մեհրաբյանը ճեղքումներ չի ակնկալում, այլ սպասում է նույն ոգով շփումներ կողմերի միջև, որ երկուստեք օգտակար կարող է լինել: «Ես միշտ դրական եմ համարում Ադրբեջանի և Փաշինյանի  հանդիպումները: Շփումները միշտ ավելի նախընտրելի են»:  Ռ. Մեհրաբյանը խոսեց նաև Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի նիստի մասին. «Այն, որ նիստը հաջորդեց համանախագահների հայտարարությանը ինքնին խոսում է Հայաստանի վճռական դիրքորոշման մասին: Այն է՝ Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, և անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրել պատերազմ հրահրողին, ասաց քաղաքագետը, նշելով - սա մեր ամբիցիան չէ, սա արտահայտում է խնդիրը լուծելու մեր ձգտումը»: