Եթե Սասնա Ծռերին համաներում է տրվում՝ Նորք-Մարաշ խմբին էլ պետք է տրվի. փաստաբան
«Վերջին շրջանում առանձնացրեցին «Սասնա Ծռերի» խմբի գործը և կիրառեցին համաներում, բայց Նորք-Մարաշ խմբի հետ կապված ոչինչ չարվեց։ Հասարակության բերանը գցեցին, որ նրանք տեռորիստներ էին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք տեռորիստներ չէին։ Արդյունքում ստացվեց , որ անձանց առերևույթ մտադրության, իսկ մտադրության բացահայտումը դա հանցագործություն չէ, վերջիններիս մեղադրեցին 3 ծանր հոդվածներով» նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա ավելացրեց, որ ինքը որպես Նորք Մարաշ խմբի ղեկավարի շահերի ներկայացուցիչ գրավոր դիմում է գրել ԱԺ, որպեսզի վերանայեն Նորք- Մարաշ խմբի գործը։ Նշելով, որ եթե Սասնա Ծռերին համաներում է տրվում Նորք-Մարաշ խմբին էլ պետք է տրվի, սակայն նրան իրավական գնահատական տալու փոխարեն ասվել է, որ դա կառավարական որոշում է։ Որից հետո խմբի անդամների մի մասը ստորագրությամբ, մյուս մասը գրավով դուրս են եկել, բայց խմբի ղեկավարը՝ Արթուր Վարդանյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։ Չնայած այն հանգամանքին որ նրա մոտ հայտնաբերվել է ծանր հիվանդություն։ Անդարդառնալով Մանվել Գրիգորյանի գործարար Սիլվա Համբարձումյանին դատի տալու մասին մամուլի հրապարակումներին, փաստաբանը նշեց. «Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարություն էր տարածել, որ Մանվել Գրիգորյանը հանցագործություն է կատարել, որ անչափահասների հետ խնդիր է ծագել, դա լկտի սուտ է։ Օրենքի սահմանված կարգով դիմել ենք դատական պաշտպանության, գումարային պահանջ չկա,սա զուտ պատվի և արժանապատվության արժանապատվության հարց է«։