Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ժողովուրդն անմահ է. Կոմիտասի քանդակի հեղինակ (տեսանյութ)

Մշակույթ
komitas5

«Մենք մահացած ազգ չենք: Տասնհինգ թվականը չսպանեց հայ ժողովրդին, քսանականներն էլ չսպանեցին: Ուրեմն նախատեսված է, որ հայ ժողովուրդը պետք է գոյատևի»: Սա այն սկզբունքն է, որով, իր խոսքով, առաջնորդվել է քանդակագործ Դավիթ Երևանցին «Կոմիտաս» քանդակը կերտելիս: «Քանդակը հենց դրա համար էլ անվանել եմ «Լուսաբաց»,-ասում է արվեստագետը, - Կոմիտասի կողքին մի մանչ է, քանի որ մահանալուց առաջ նա ասում էր՝ մանչերին ուշադրություն դարձրեք, վաղվա լուսաբացն են նրանք՝ հայ ժողովրդի»: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում վարդապետի 150-ամյա հոբելյանական միջոցառումների շարքում այսօր բացվեց Դավիթ Երևանցու հեղինակած Կոմիտասի քանդակը: Արարողությանը ներկա ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով, արձանը տպավորիչ է. «Շատ մինիմալիստական է, շատ զուսպ է։ Իրական քանդակի չափերը վեց մետր են, միշտ չէ, որ իրական չափերը փոխելիս որևէ բան չի խախտվում և քանդակը ստացվում է: Այս պարագայում ստացվել է և, որ կարևորն է՝ պահպանել է իր հուզականությունը»,- ասաց մասնագիտությամբ արվեստաբան Նազենի Ղարիբյանը: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթով  կտրվի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը: