Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ-ն արձագանքում է Վահե Էնֆիաջյանի նկատմամբ քրգործ չհարուցելու ոստիկանության պարզաբանմանը

Հասարակություն
Vahe-enfiajyan-e1539696913283

ՀՀ ոստիկանությունը 2018թ. հունվարի 14-ին արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի այն հայտարարությանը, որ Վահե Էնֆիաջյանի և նրա համակիրների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նրանցից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ի ասուլիսը խոչընդոտած Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցած անձանցից բացատրություն չվերցնելու մասին տեղեկատվությունը բացառապես վերցված է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2018թ. հոկտեմբերի 2-ի որոշումից և մեր հրապարակումներում ու հայտարարություններում մենք անդրադարձել ենք դրան: Այո, որոշման մեջ նշված է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով, բայց և նշված է, որ հնարավոր չի եղել բացատրություններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցողներից:   Անհասկանալի է ՀՀ Ոստիկանության՝ այդ երկու հանգամանքներն իրար հակադրելու փորձը:   Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ