Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը խոստացավ լրագրողների հետ խոսել Արամի 23 շենքի մասին

Հասարակություն
Hayk-Marutyan

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստի մեկնարկին ներկայացրեց ավագանու նոր անդամներին, որոնք փոխարինելու են պատգամավորի մանդատ ստացածներին։ Ավագանու նոր անդամներից Թեհմիմա Վարդանյանը ելույթի ընթացքում անդրադարձավ ավագանու նիստերի ընթացակարգին և կազմակերպմանը. «Ավագանու կանոնակարգը խախտվում է, հուսով եմ, որ գոնե մեկ անգամ կընթերցենք այն»։ Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդամենը մեկ հարց է քննարկվում՝ տեղական տուրքերը։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ կողմ են քվեարկելու արտոնություններ տրամադրելու նախագծին, որով նախատեսվում է տուրքերի սահմանման հարցում հաշվի առնել տարածքը՝ քառակուսի մետրերը։ «Իմ քայլը» խմբակցության ավագանիներից հետաքրքրվում են Արամի 23 շենքի մասին. «Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցսւմ կանդրադառնամ այդ հարցին»,-ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։