Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ռեկտորը պատասխան է տալու. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր միջանկյալ ասուլիսով հանդես եկավ՝ պատասխանելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ տոների նախօրեին հրավիրած ասուլիսին։ «Պատասխանում եմ ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին, խորհուրդ չեմ տալիս հետեւել Արամ Սիմոնյանի օրինակին եւ ասել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Լինեն նախկին, ներկա պաշտոնյաներ, ՀՀԿ անդամներ, բոլորը պետք է պատասխան տան։ Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել։ Սուտ է, որ մենք ինը մլրդի գնումներ ենք ստուգել, սուտ է, մենք ստուգել ենք 2,5 մլրդի գնումներ։ Մենք ստուգումներ չենք իրականացնում, այնքան են ասել ստուգում որ, մենք էլ ենք ասում։ Մենք ուսումնասիրություններ են անցկացնում, մենք ստուգող մարմին չենք։ ԵՊՀ ում ուսումնասիրել ենք ծախսային մասը՝ երեք տարվա։ Մենք չենք ուսումնասիրել համալսարանի Իջեւանի մասնաճյուղը»,-ասաց Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանը վստահեցրեց, որ պատասխանատվություն են կրում ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված տեղեկանքի համար։ «Այն, ինչ իրենք ներկայացնում են, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Պետական վերահսկողական ծառայության պետը։ Սանասարյանն ասում է. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս գործը դատարան է գնալու»։

«Եթե Արամ Սիմոնյանը պատրաստ է, թող դատարան դիմի։ Կարող է վիճարկել մեր ցանկացած գործողություն դատարանում, դա իր իրավունքն է։

Այս պահին բժշկական համալսարանում են տեղի ունենում ուսումնասիրություններ։ Ագրարային համալսարանում ավարտվել են ուսումնասիրությունները։ Մեր համար կարեւոր է կրթությունը, ուզում ենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում բուհերում։

Այս ընթացքում ավելի քան վեց հարյուր մլն գումար ենք վերականգնել պետբյուջե», ընդգծում է ՊՎԾ ղեկավարը։