A
A
Մեքենաներն արգելափակվել են
Հունվարի 5-ին, ժամը 08:32-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: