Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Հռոմի մրցաշարում

Սպորտ
sport-chess-7.12.

Հռոմում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները: A մրցաշարում կայացած 6 տուրից հետո Մանուել Պետրոսյանը վաստակած 5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը: Գրոսմայստեր Վահե Բաղդասարյանն ու միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր եւ գտնվում են առաջատարներին հետապնդողների թվում: Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Մանուել Պետրոսյանը սեւերով  կմրցի գերմանացի գրոսմայստեր Դմիտրի Կոլարսի հետ: Վահե Բաղդասարյանին մրցակից է բաժին հասել ուկրաինացի Յուրի Սոլոդովիչենկոն, իսկ Տիգրան Կ.Հարությունյանին՝ իտալացի Խոդի Սետյակին: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին: Հաղթողը կստանա 1000 եվրո պարգեւավճար, 2-րդ տեղը՝ 800, 3-րդ`600, 4-րդ`500, 5-րդ`400: