Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ ծրագրեր ընտրելու ժամանակ չունեն. Հակոբ Բադալյան

Հասարակություն
Hakob-Badalyan

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն ընթացավ սպասելի տրամաբանությամբ, այսինքն՝ հեղափոխության տրամադրություններով»,- ամփոփելով ընտրարշավը՝ կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:   «Քարոզարշավը ցույց տվեց եւ բանավեճը ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի ձեւավորման խնդիր, գրեթե զրոյից ձեւավորման խնդիր: Այս ներկապնակով, այս տեսքով մենք պետք է վերջին ընտրույթունն անցկացնենք եւ շատ ցանկալի է, որ հինգ տարի հետո մենք ունենանք որակապես բոլորովին այլ քաղաքական պատկեր: Եթե մենք դա չունենենանք՝ կվկայի որոշակի անարդյունավետության մասին, որ մենք ունեցել ենք որպես հեղափոխությունն իրականացրած հասարակություն»: Անդրադառնալով այն հարցին, որ քարոզարշավի ընթացքում գրեթե բոլոր ուժերը շատ քիչ խոսեցին իրենց ծրագրերից, Բադալյանը նշեց, որ գլխավոր ծրագիրը հեղափոխությունն էր: «Մենք չպետք է մոռանանք, որ այս ընտրությունն ընդամենը եւ գերազանցապես հեղափոխության շարունակությունն է: Ցանկացած ընտրական պրոցեսում, ցանկացած երկրում, կարծում եմ ծրագիրը որպես այդպիսին մարդկանց չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում է մեկ-երկու կետեր ինչ-որ ոլորտում առաջարկվող խոշոր կետեր, ինչ-որ ոլորտում քայլերի փոփոխություն եւ այլն: Մարդիկ ծրագրեր ընտրելու ոչ ժամանակ ունեն, ոչ տրամադրություն: Ընտրում են մեկ-երկու կետ, կամ մարդկանց են ընտրում՝ վստահության, համակրանքից ելնելով, եթե նայենք զարգացած ժողովրդավարական երկրներում, կտեսնենք, որ այնտեղ էլ որպես այդպիսին ծրագիր չի եղել՝ որպես ընտրական պայքարի առանցք»,-ասաց քաղաքական մեկնաբանը: