Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե դուք դա ուզեք, մենք կանցնենք նախագահական համակարգին. Փաշինյանը՝ սիսիանցիներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled

«Իմ քայլը» դաշինքը՝  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սիսիանում: Մենք մեր նախընտրական  ծրագրում սահմանադրության գլոբալ փոփոխության մասով ոչ մի բան չենք գրել, ասաց Նիկոլ Փաշինյանը սիսիանցիներին։ «Ինչի չենք գրել, որովհետեւ էդ պրոբլեմը երկրում միշտ կա, որ Սահմանադրություն փոխելը, երկրում կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի, այսինքն՝  պատկերացնում եք ամեն ընտրությունից ընտրություն Սահմանադրություն փոխենք։ Հիմա էս Սահմանադրությունն ընդունվել է, ընդամենը 7 ամիս է ուժի մեջ, եկեք թողնենք մի քիչ աշխատի։ Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»,– ասաց Փաշինյանը։ Քարոզարշավի 7-րդ օրը Փաշինյանը հանդիպելու է նաև Ջերմուկի., Վայքի, Եղեգնաձորի և Արենու բնակիչների հետ: