A
A
Բացառենք ատելության խոսքը. ՀԿ-ների կոչը քաղաքական ուժերին
Մենք` 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով:
Փաստելով, որ
ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ
Հիմքեր կստեղծենք երկրի հետագա զարգացման գրավականը հանդիսացող արդարության և ազգային միասնության գաղափարները կյանքի կոչելու համար:
- Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել է մեդիա և սոցցանցային հարթակներում, ինչը լրջորեն խոչընդոտել է քաղաքական ուժերի ծրագրերը ներկայացնելուն ու քարոզարշավի բնականոն ընթացքին, ինչպես նաև մարտահրավեր է ժողովրդավարության կայացման համար:
- - ապահովել քաղաքական բովանդակությամբ բանավեճ ընտրարշավի ընթացքում
- - վերջ դնել թեկնածուների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման,
- - կապահովել հավասար պայմաններ և հնարավորություններ ընտրապայքարի ընթացքում բոլոր թեկնածուների համար
Նախաձեռնությունն իրականացվում է`
«Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
«Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամիկողմից ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն են «ՊրոՄեդիա_Գենդեր» ՀԿ-ն (womennet.am կայք):
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակիկողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքականդասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Մեր նախաձեռնությանն են նաև միացել՝
- Վիննեթ Հայաստան կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցը / 6 կենտրոններ Հայաստանի 6 համայնքներում՝ Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/
- Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
- Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
- Իրավունքի ուժ ՀԿ
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
- Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
- «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն
- Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
- Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիա ՀԿ