Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթությունը դուրս է մղվում ուշադրության կենտրոնից. փորձագետ

Հասարակություն
45707294_333485730762487_8914758561960034304_n

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով պետք է կենտրոնանալ կրթական հարցերի վրա: «Բայց ընտրությունները, քաղաքական պրոցեսները շատ ավելի դրամատիկ են հասարակության համար ու կրթությունը դուրս է մղվում ուշադրության կենտրոնից»։ Նրա գնահատմամբ, կրթության ոլորտում եղած բարեփոխումները անարդյունավետ են եղել, որովհետև ուսուցիչներն ու դասախոսներն են դրանց դեմ եղել. «Այս պարագայում ոնց եք պատկերացնում կրթության զարգացումը, սա ամենամեծ պրոբլեմն է»։ Սերոբ Խաչատրյանի կարծիքով ուսուցիչներին և դասախոսներին պետք է ոգևորել. «Պետք է լուսավոր մարդկանց բերել ոլորտ, որ մարդկանց մոտ հավատ առաջանա»։ Նա կարևորում է կրթության բյուջեի մեծացումը. «Այս կառավարությունն այն 10 տոկոսով ավելացնում է, ցավոք, դա հիմա աշխատավարձերի վրա չի ազդելու»։ Կրթության փորձագետի պնդմամբ պետք է փոխվեն կրթական ծրագրերը. « Պետք է ամբողջությամբ փոխենք կրթության բովանդակությունը, այն պետք է կենտրոնանա մտածողության զարգացման վրա»։