A
A
Ժողովուրդի ցավն էլ տանեմ, եթե իրենք ուզում են, ուրեմն մենք էլ ենք ուզում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Երևանի Օղակաձև այգում ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշարձանի բացումից հետո, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Նա նշեց, որ ցանկանում է իր հնարավորությունները օգտագործել երկրի զարգացման և հզորացման հարցում: <<Ես ժողովրդի խոսքից քայլ հետ չեմ գնում, իմ ցանկությունն է, որ կարողանանք երկիրը հզորացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդի բարեկեցությունը լավանա, որ արտագաղթը դադարի, ներգաղթ լինի>>: Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, Ծառուկյանը պատասխանեց. <<Հարց բարձացվեց, որ ժողովուրդը ցանկանում է, ժողովուրդի ցավն էլ տանեմ, իրենք են ապրելու այս երկրում, եթե իրենք ուզում են, ուրեմն մենք էլ ենք ուզում>>: