A
A
Ուղիղ. Չեմպիոնների լիգա, «Դինամո» (Կիեւ) - «Այաքս» (տեսանյութ)
Այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան երեք խաղերը:
Ուկրաինայի փոխչեմպիոն Կիեւի «Դինամոն» իր հարկի տակ կընդունի Հոլանդիայի փոխչեմխիոն «Այաքսին»: Մեկ շաբաթ առաջ Ամստերդամում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ 3:1: Չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնելու համար կիեւցիներին հարկավոր է նվազագույնը հաղթել 2:0 հաշվով:
Արդյոք «Դինամոյին» կհաջողվի ռևանշի հասնել «Այաքսի» նկատմամբ, պարզ կդառնա այսօրվա խաղից հետո, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:
Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: