A
A
Ուղիղ. Արոնյան – Գրիշչուկ. վերջին վճռորոշ պարտիան «Սինքֆիլդի գավաթում» (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր կավարտվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը: Վերջին՝ 9-րդ տուրում, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Վերջին տուրից առաջ աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Մեր շախմատիստը 4,5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Արոնյան – Գրիշչուկ պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Շախմատասերները հանդիպման ուղիղ եթերին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: