Մենք պետք է ունենանք անցումային արդարադատության համակարգի մեր մոդելը. Թեւան Պողոսյան
Անցումային արդարադատության համակարգ ստեղծելը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանին չի վախեցնում: «Լավ կլինի, որ մեր քաղաքական ուժերը բանակցային սեղանի շուրջ պայմանավորվեն, թե ինչ գործողություններ են ակնկալում այդ համակարգի մեջ: Եթե փորձենք, օրենքի տառին մինչեւ վերջին խնդիրը համաձայն լինենք, ուրեմն մենք հնարավոր է ունենաք համակարգ, որտեղ բոլորին պետք է նստեցնենք»: Եթե ասում ենք մեր նպատակը բանտերը լցնելը չէ, ապա կարող ենք օրենսդրական դաշտում կարմիր գծեր քաշել եւ ասել, սրանից ներքեւ կընկալենք եւ կներենք, մյուս մասով համաներում կսահմանենք, ասում է Թեւան Պողոսյանը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Թեւան Պողոսյանը վստահ է, որ չի լինի մի այնպիսի իրավիճակ, որ չհասնենք ընտրությունների: « Դա բոլորն են գիտակցում, նույնիսկ ՀՀԿ-ն: Դրանով նոր էջ ենք բացելու, եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման մեխանիզմը դա է լինելու: Եթե ՀՀԿ-ն այդ գիտակցումը չունենար, ապա դժվար ԱԺ-ում կազմակերպեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին լսումներ»,-ասաց նա: