Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվում են ռուսական անցակետ
Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրաց գործընկերներին
22:30 Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս):
Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվում են ռուսական անցակետ՝ հանդիպելու ռուս գործընկերներ հետ:
-------------------
Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ
21:58 Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին, ինչի հետևանքով բեռնատար մեքենաների անցումը ձգձգվում է: Ըստ վարորդների՝ վրացական կողմում այն տևում է 3-4 օր:
Նախատեսվում է հանդիպում նաև ռուսական կողմի ներկայացուցիչների հետ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
