Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինքնաբացարկի միջնորդություն Միքայել սրբազանի գործով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանը ինքնաբացարկ չհայտնեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով:

Միքայել արբազանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործը նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարությունից հետո:

Վերջինս նշեց, որ ինքը եւ գործով դատախազը միասին են աշխատել եւ ունեն ընկերական հարաբերություններ: Սակայն դա խոչընդոտ չէ, որ նիստը նախագահի:

Պաշտպան Ռոման Ահարոնյանն էլ ավելացրեց, որ Սրբազանին դատող դատավորն ու դատախազը ընկերներ են, եւ սա հարցեր է առաջացնելու անաչառ դիտորդի մոտ:

Պաշտպան Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվելու նաեւ գործով մյուս դատավորին՝ Վաչե Մարգարյանին:

Ինքնաբացարկի հիմքը այն է, որ Վաչե Մարգարյանը սկզբնական կալանք է կիրառել, եւ հիմքերը նշել, իսկ հիմա այլ դիրքորոշում չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։

Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։